Մոսկվայում բանկի կողոպուտը ձախողվել է կոտրված բանալու պատճառով

10:40 • 06.03.14

Մոսկվայի կենտրոնում 2 անհայտ անձանց չի հաջողվել բանկի կողոպուտ իրականացնել՝ դրամարկղի բանալու կոտրվելու պատճառով։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ մոսկովյան ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով, Լյուսինովսկայա փողոցում գտնվող բանկերից մեկն են ներխուժել դիմակավորված անձինք, որոնք փորձել են բանալիով բացել դրամարկղը։

 

Նախքան այդ հանցագործները բանկի աշխատողներին սպառնացել են զենքով, հետո փակել նրանց զուգարանում։ Այնուհետ նրանք փորձել են բացել դրամարկղը, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ բանալին կոտրվել է կողպեքի մեջ։

 

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։