RT–ի հաղորդավարուհին աշխատանքից հեռանալու մասին հայտարարել է ուղիղ եթերում (տեսանյութ)

08:51 • 06.03.14

Russia Today (RT) հեռուստաալիքի հաղորդավարուհի Լիզ Վալը մարտի 5-ին ուղիղ եթերում հայտարարել է, որ հրաժարվում է իր աշխատանքից, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BuzzFeed-ին:


Վալն ասել է, որ ինքը չի կարող շարունակել համագործակցել մի հեռուստաալիքի հետ, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և փորձում է արդարացնել է Պուտինի գործողությունները:


Հաղորդավարուհին հիշեցրել է, որ ինքը սերում է ընտանիքից, որը ԽՍՀՄ-ի տարիներին Հունգարիայից փախել է ԱՄՆ:


«Ես հպարտանում եմ, որ ամերիկացի եմ, ես հավատում են ճշմարտության տարածմանը, այդ պատճառով այդ եթերից հետո ես հեռանում եմ»,- հայտարարել է Վալը:


Ավելի վաղ RT-ի մեկ այլ հեռուստահաղորդավարուհի՝ Էբի Մարտինը, իր Breaking the Set ծրագրի ժամանակ դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան»: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այս առիթով հայտարարել էր, որ Էբի Մարտինը լավ չի պատկերացնում Ղրիմի իրավիճակը և «ամերիկյան պրոպագանդայի» զոհ է: