ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսել
Ռուսաստանի Արմտյան ռազմական շրջանի զորքերն Աստրախանի մոտ գտնվող Կապուստին Յառ պոլիգոնում սկսել են հակաօդային պաշտպանական ուժերի զորավարժությունները, տեղեկացնում է Взгляд-ը։
Արմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Կոչետկովը տեղեկացրել է, որ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ նույն վայրում են հավաքվել այդ ուժերի ցամաքային խմբավորումները, ներառյալ՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։
«Սա Արևմտյան ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի ամենամասշտաբային զորավարժությունն է»,-ասել է նա։
Կոչետկովի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում է մոտ 3500 մասնագետ և ավելի քան 1000 միավոր տեխնիկա։
Նա հավելել է, որ այդ զորավարժություններին մասնակցելու են С-300 զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկներ, «Бук М1», «Оса», «Стрела-10», ինչպես նաև «Тунгуска» համակարգեր և «Игла» շարժական զենիթահրթիռային համակարգեր։










