Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչների դեմ

12:00 • 06.03.14

Կանադայի իշխանությունները հայտարարել են Մոսկվայի ու ուկրաինական վարչակարգի նախկին պաշտոնյաների հանդեպ սահմանափակիչ միջոցառումների ընդունման մասին, հայտնում է Interfax-ը:

 

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իրենք մասնավորապես դադարեցնում են ռուս-կանադական միջկառավարական տնտեսական հանձնաժողովում իրենց մասնակցությունը:

 

Նա մասնավորեցրել է նաև, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ են սահմանվում. սառեցվելու են Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչների ակտիվները:

 

Հարփերը հավելել է, որ Կիևի խնդրանքով Կանադան երկու ռազմական դիտորդ է ուղարկում Ղրիմ` ԵԱՀԿ-ի առաքելության կազմում` Ուկրաինայում իրավիճակի վերահսկման նպատակով: