Նիկոլյա Սարկոզին դատական հայց կներկայացնի իր բանակցությունները հրապարակելու համար
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին և նրա կինը՝ Կառլա Բրունին, մտադիր են դատական հայց ներկայացնել իրենց անձնական կյանք ներխուժելու համար, հայտնում է РИА Новости-ն։
Ձայնագրությունները, որոնք գաղտնի արել էր Սարկոզիի նախկին խորհրդական Պատրիկ Բուիսոնը, նախօրեին հրապարակել էր միաժամանակ 2 պարբերական։
Նյութերը հավաքվել են 2007-2012թթ. ընթացքում և պարունակում են երկրի կառավարությունում փոփոխությունների վերաբերյալ մի շարք բանակցություններ, ինչպես նաև նախկին նախագահի կնոջ հեգնական մեկնաբանությունները նրա կողմնակիցների հասցեին։
Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը, զույգը մոտ ժամանակում կդիմի Փարիզի վերին ատյանի դատարան։










