Ամերիկուհին դատի է տվել ծնողներին իր ուսման վարձը չվճարելու համար

14:46 • 06.03.14

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի քոլեջներից մեկի ուսանողուհի Ռեյչել Քենինգը դատական հայց է ներկայացրել իր ծնողների դեմ՝ մեղադրով վերջիններիս իրեն տնից դուրս հանելու ու ուսման վարձը չվճարելու համար։

 

Ներկայացրած հայցում Քենինգը խնդրում է դատարանին ստիպել ծնողներին վճարել քոլեջում ուսանելու համար անհրաժեշտ գումարը, ինչպես նաև հոգալ իր բոլոր կենցաղային ծախսերը։

Ուսանողուհու ծնողները՝ Շոն և Էլիզաբեթ Քենինգները, դատարանում պատմել են, որ դուստրն ինքնակամ է հեռացել տնից, քանի որ ընկել է ընկերոջ վատ ազդեցության տակ ու չի ցանկացել ենթարկվել իրենց ասածներին։

 

Հաղորդվում է, որ դատարանը մերժել է ուսման վարձը վճարելու և այլ ծախսերը հոգալու հայցը։ Այնուհանդերձ ծնողների ու դստեր միջև դատական քաշքշուկը դեռևս ավարտված չէ։

 

Այս դեպքը լայն արձագանք է գտել համացանցում.  օգտատերերի մեծ մասի կարծիքով՝ տվյալ դեպքում մեղավոր են և՛ անկարգ աղջիկը, և՛ նրան վատ դաստիարակած ծնողները։

 

Denial: Mr Kitzmiller said Sean Canning (pictured in tears with his wife Elizabeth in court on Tuesday) only met his son once, adding angrily: 'It's always the boyfriend who is the bad influence'

A family court judge denied a request by Canning of Lincoln Park, New Jersey, to have her parents temporarily resume paying her tuition and living expenses. He set another hearing date for next month

Boring? Rachel Canning appears to yawn while listening to how her family were torn apart by her claims and behavior