Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկանգառում կարապ է հայտնաբերվել
Լոնդոնի West End թաղամասի փողոցներից մեկի ավտոկանգառում այսօր առավոտյան կարապ են հայտնաբերել, ինչից հետո փողոցը ժամանակավորապես փակվել է:
Ինչպես հաղորդում է Metro News-ը՝ ականատեսների խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները երևթևեկությունն արգելող կոներ են տեղադրել Ջերմին փողոցի ավտոկանգառում հայտնված թռչնի շուրջը:
Հաղորդվում է, որ հատուկ նշան չունեցող որոշ կարապներ պատկանում են թագուհուն և «պահվում են տոնակատարությունների համար»:












