ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի հարցով

10:36 • 06.03.14

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի հարցով։ Հերթական նիստը նախատեսված է այսօր՝ Նյու Յորքի ժամանակով 14։30-ին (երևանյան ժամանակով 23.30-ին)։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Լյուքսեմբուրգի առաքելությունը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Ուկրաինայի մասին զեկույցը տեսակոնֆերանսի ձևաչափով ներկայացնելու է գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը։

 

Նա երկուշաբթի օրվանից գտնվում է Կիևում և հանդիպումներ է ունենում նոր իշխանությունների և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ։

 

Դիվանագետների խոսքերով՝ հատուկ ուշադրություն է դարձվելու Ղրիմում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիի հետ տեղի ունեցած միջադեպին։ Նրան չորեքշաբթի Սիմֆերոպոլում բռնել էին անհայտ անձինք, ինչից հետո նա հապշտապ մեկնել էր Կիև։