Սպիտակ տունն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել պաշտպանել էթնիկ ռուսների իրավունքները

09:40 • 06.03.14

Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ապահովի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ռուսների իրավունքները. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։

 

«Ռուսաստանի համար ելքը մեկն է. օգտվել Ղրիմում դիտորդներ տեղակայելու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաջարկից,  որպեսզի նրանք կարողանան անկախ գնահատել իրավիճակն ու էթնիկ ռուսների վիճակը և ապահովել նրանց իրավունքները։ Դրա համար մենք և շատ այլ մարդիկ հստակ հասկացնել ենք տվել, որ ուկրաինական կառավարության համար շատ կարևոր է երաշխավորել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Դա պարզ ելք է Ռուսաստանի համար, և մենք հույս ունենք, որ նա կանի դա»,-ասել է Քարնին։

 

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվան ունի իր հետաքրքրությունները Ղրիմի հարցում և ընդհանուր առմամբ Ուկրաինայում։


«Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ ռուսներ կան Ղրիմում և Ուկրաինայի այլ շրջաններում։ Եվ ուկրաինական կառավարությանն անհրաժեշտ է ապահովել, որ էթնիկ ռուսները պաշտպանված լինեն»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։