Վատիկանը կարող է զգալիորեն փոխել կանանց դերը եկեղեցում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ կանայք կարող են առավել նշանակալի դեր խաղալ եկեղեցում որոշումներ կայացնելու հարցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Իտալական թերթերին տված հարցազրույցում Հռոմի պապը հայտնել է, որ չի բացառում զգալի փոփոխությունները, որոնք վերաբերում են կաթոլիկ եկեղեցում կանանց դերին:
Վատիկանի մի քանի մասնագետներ առաջ են քաշում Վատիկանի վարչական կառույցներում ղեկավար պաշտոնների կանանց նշանակելու հնարավորությունը: Սակայն Հռոմի պապն առաջարկել է անգամ ավելի մեծ փոփոխություններ:
Միևնույն ժամանակ, Հռոմի պապը սպասվող փոփոխություններն անվանել է «ֆունկցիոնալ առաջխաղացում», որը «չափազանց հեռուն չի գնա»:










