Ղրիմը պատրաստ է մտնել ռուբլու գոտի
Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թամերգալիևի խոսքով՝ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության միանալու ծրագրի շրջանակներում պատրաստ է որպես ազգային դրամական միավոր ընդունել ռուսական ռուբլին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Интерфакс-ին:
Սիմֆերոպոլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թամերգալիևը նշել է, որ եթե Ռուսաստանը համաձայնի Ղրիմի՝ ՌԴ միացմանը, «մենք պատրաստ կլինենք մտնել ռուբլու գոտի»:
Թամերգալիևը նաև նշել է, որ «պետական սեփականություն հանդիսացող բոլոր ձեռնարկությունները կազգայնացվեն և կդառնան Ղրիմի ինքնավարության սեփականությունը»:










