Pussy Riot-ի աղջիկների վրա կանաչ լուծույթ են լցրել (տեսանյութ)
Նիժնի Նովգորոդի կայարանում հարձակում է կատարվել Pussy Riot սկանդալային խմբի աղջիկների` Նադեժդա Տոլոկոննիկովայի և Մարիա Ալյոխինայի վրա, հայտնում է Interfax-ը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկները գնացել են կայարանամերձ McDonald’s` նախաճաշելու: Հինգ երիտասարդներ աղջիկների վրա կանաչ լուծույթ («զելյոնկա») են լցրել, մետաղական իրեր նետել նրանց վրա և վիրավորել:
Ալյոխինայի ճակատը վնասվել է:
Տուժածները դիմել են ոստիկանություն: Դեպքը ֆիքսվել է տեսախցիկներով:










