Tert.am-ը դուրս է գալիս Circle.am-ից

12:37 • 07.03.14

Tert.am լրատվական կայքը որոշել է դադարեցնել Circle.am վարկանիշային համակարգում իր մասնակցությունը։


Չնայած Tert.am-ը մշտապես զբաղեցրել է ամենաշատ այցելություններ ունեցող կայքերի առաջին հորիզոնականները, իսկ վերջին օրերին եղել է առաջինը Circle.am-ում գրանցված լրատվական կայքերի վարկանիշային ցուցակում, Tert.am-ը վերապահումներ ունի Circle.am-ի վարկանիշավորման նոր չափորոշիչների, մասնավորապես, դրանց արդյունավետության և օբյեկտիվության հետ։


Հաշվի առնելով վերոգրյալը Tert.am-ը նպատակահարմար չի համարում շարունակել իր մասնակցությունը Circle.am-ի վարկանիշային համակարգին։

Tert.am-ը բեղուն աշխատանք է մաղթում ինչպես Circle.am-ին, այնպես էլ վարկանիշային այս համակարգում ընդգրկված կայքերին։