Նիդեռլանդները կալանք է դրել մի քանի հարյուր մլն եվրոյի ուկրաինական բանկային հաշիվների վրա
Նիդեռլանդների իշխանությունները կալանք են դրել մի քանի հարյուր միլիոն եվրոյի բանկային հաշիվների վրա, որոնք պատկանում են Ուկրաինայի մի շարք քաղաքացիների։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով, ենթադրվում է, որ կալանքը դրվել է այն ուկրաինացիների հաշիվների վրա, որոնց դեմ ԵՄ-ն ավելի վաղ հայտնել էր պատժամիջոցների կիրառման մասին։
Աղբյուրը հավելում է, որ հաշիվների վրա կալանք դնելու մասին տեղեկացրել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը, ով, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ում են պատկանում այդ հաշիվները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայի իշխանությունները սառեցրել են 18 ուկրաինացիների հաշիվներ։ Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի իշխանությունները։










