Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են սահմանին բռնված ՀՀ քաղաքացու մասին. ՀՀ ՊՆ-ն ճշտում է
Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում սահմանը հատած Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ռազմագերիների, անհետ կորածների և գերիների հարցերով քարտուղար Շահին Սաիլովը տեղեկացրել է, թե ձերբակալվածը 20-22 տարեկան երիտասարդ է։
Նրա անունը դեռևս չի հրապարակվում։
Սաիլովի խոսքով՝ ձերբակալվածին տեղափոխում են Բաքու։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տեղեկությունն այժմ ճշտում են, և կտեղեկացնեն ավելի ուշ։










