Կանադան հրապարակել է ուկրաինացիների «սև ցուցակը»
Կանադայի իշխանությունները հրապարակել են կոռուպցիայի համար կասկածվող Ուկրաինայի քաղաքացիների ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հայտնում է Взгляд-ը։
«Սև ցուցակը», որում ներառված է 18 ազգանուն, տեղադրված է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։ Հաղորդվում է, որ ցանկում ներառված է նաև երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Եվրոպական միությունը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների արտասահմանյան ակտիվները։
Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, ինչից հետո երկրի նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը։ Նախագահական արտահերթ ընտրությունները կկայանան մայիսի 25-ին։
Բացի այդ, Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշել է մարտի 16-ին հանրաքվե անցկացնել՝ թերակղզու կարգավիճակը որոշելու համար։










