Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը տուգանվել է սխալ վայրում աղբ նետելու համար

11:10 • 07.03.14

Տեսանյութը, որտեղ երևում է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդ Պաիսը սխալ վայրում աղբ նետելիս, ռեկորդ է սահմանել համացանցի բրազիլական հատվածում դիտումների քանակով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Օրենքի համաձայն՝ նման խախտումը տուգանվում է 150-ից մինչև 3 հազար ռեալով՝ կախված նետված աղբի քանակից: Իրավիճակը վատթարացնում է այն, որ վերջին օրերին քաղաքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել՝ աղբ հավաքողների գործադուլի պատճառով:

 

Իմանալով տեսանյութի գոյության մասին՝ քաղաքապետն ինքն է խնդրել տուգանել իրեն: