Մեծ Բրիտանիայում ամենաէժան ամրոցը 630.000 դոլար է

11:57 • 07.03.14

Մեծ Բրիտանիայում ամենաէժան ամրոցը, ըստ Knight Frank-ի, արժե 375 հազար ֆունտ ստերլինգ (630 հազար դոլար), գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Independent-ին:

 

Հաղորդվում է, որ չորս աշտարակով Կիլմարտին ամրոցը կառուցվել է XVI դարի վերջին: Այնտեղ կա մեծ սրահ, կամարակապ ճաշասենյակ, երեք ննջասենյակ: Դեպի ամրոց է տանում մանրախիճ ճանապարհը:

 

Եվրոպայի ամրոցները ոչ միշտ են հասանելի նման գներով: Անցած տարի Վան Գոգի կտավներից մեկում պատկերված ֆրանսիական առանձնատունը վաճառքի է հանվել 1,12 միլիոն ֆունտ ստերլինգով (1,875 միլիոն դոլար):