Կանադան 24 ժամ է տվել ռուսաստանցի զինվորականներին` հեռանալու համար

09:52 • 07.03.14

Կանադան հետ է ուղարկում ռուսաստանցի զինվորականներին, հայտնում է  CTV News-ը: Խոսքը 9 զինվորականների մասին է, որոնք ընդգրկված են ռուսերենի ուսումնասիրման ծրագրերում:

 

Այդ երկրի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ Կանադան 24 ժամ է տվել զինվորականներին` երկիրը լքելու համար:

 

Օտտավայի նման քաղաքականության պատճառը Ղրիմի հարցում Մոսկվայի դիրքորոշումն է: Կանադայի իշխանություններն առաջինների թվում էին, որ դատապարտեցին մարտի 1-ին ռուսական զորքերի մուտքը Ղրիմ:

 

Նախօրեին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտնել էր, որ դադարեցված է ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև: Կանադան չի ընդունում նաև Ռուսաստանին միանալու մասին Ղրիմի հանրաքվեի որոշումը: