Կենտրոնական Եվրոպայի, Սկանդինավյան և Բալթյան երկրները չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն
Կենտրոնական Եվրոպայի, Սկանդինավյան և Բալթյան երկրների արտգործնախարարները դատապարտել են Ուկրաինայի հարցում ՌԴ գործողությունները և Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրաքվեի անցկացումը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նրանք ԵՄ-ին խորհուրդ են տվել դիտորդների խումբ ուղարկել Կիև: Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի, որոնք հայտնի են որպես «Վիշեգրադյան քառյակ», ինչպես նաև Սկանդինավյան և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացրել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող էստոնական Նարվա քաղաքում:
«Սկանդինավյան և Բալթյան, ինչպես նաև Վիշեգրադյան խմբի երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև՝ Ռուսաստանի հետ Ղրիմի միանալու վերաբերյալ անօրինական հանրաքվեն»,- հայտարարել են նախարարները։










