Ադրբեջանում ձերբակալված հայը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, Մամիկոն Խոջոյանի ազգականը. գյուղապետ
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը Tert.am-ին ասաց, որ սահմանը հատած և Ադրբեջանում ձերբակալված հայը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 22 ամյա Արսեն Խոջոյանն է:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնել էր, որ Ադրբեջանում գերի ընկած հայը զինվոր չէ:
Կամո Չոբանյանն ասաց նաև, որ Արսեն Խոջոյանն ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանի հեռավոր ազգականն է:
«Անասուն պահելիս է եղել, երեկվանից թանձր մառախուղ էր, հավանաբար մոլորվել է»,-տեղեկացրեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
Tert.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում սահմանը հատած Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։










