Մեկ օրում Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության շարքերը լքել է 500 կուսակցական

11:49 • 07.03.14

Թուրքիայի հարավ-արևմտյան Անթալիա նահանգում մեկ օրում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության շարքերը լքել է 500 կուսակցական, տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը։

 

Նման քայլի պատճառը կուսակցության քաղաքականությունից դժգոհությունն է, ինչպես նաև նախընտրական ռազմավարությունը։
 

Թուրքիայում մարտի 30-ին քաղաքապետի ընտրություններ են նախատեսված։

 

Ակնկալվում է, որ հիմնական պայքարը կընթանա ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև։