ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղրիմի՝ ՌԴ կազմում ընդգրկվելուն

14:25 • 07.03.14

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ խորհրդարանի վերին պալատը կաջակցի Ղրիմի միավորմանը ՌԴ-ին, եթե ղրիմցիների մեծ մասը կողմ արտահայտվի դրան, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Եթե Ղրիմի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում Ռուսաստանի կազմ մտնելու որոշում կայացնի, մենք, որպես վերին պալատ, անխոս կաջակցենք այդ որոշմանը»,-ասել է Մատվիենկոն՝ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի հետ հանդիպման ընթացքում։

 

Մատվիենկոն ընդգծել է, որ Ղրիմի խորհրդարանն ընտրել է ամենաժողովրդավարական ուղին՝ հանրաքվեի անցկացումը։


Նա հստակեցրել է, որ Ղրիմի խորհրդարանը, որպես լեգիտիմ մարմին, իրավունք ունի հանրաքվե անցկացնելու և հիշատակել է «ազգերի ինքնորոշման վերաբերյալ» ՄԱԿ-ի բանաձևը։