ՌԴ-ի հետ պետք է վերամիավորվի ոչ միայն Ղրիմը, այլև ողջ Ուկրաինան. Ղրիմի խորհրդարանի խոսնակ
Ղրիմի Բարձրագույն խորհրդի (խորհրդարան) խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը խոստանում է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանի հետ վերամիավորվի ոչ միայն Ղրիմը, այլև ողջ Ուկրաինան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Մենք այս տարիների ընթացքում բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայում պետք է հայտնվի նոր Բոգդան Խմելնիցկի, որը կմիացնի մեր երկու մեծ պետությունները, որոնք առանձին գոյատևել չեն կարող»,-ասել է նա՝ ՌԴ Պետդումայի խոսնակի հետ հանդիպման ընթացքում և հավելել, որ ղրիմցիներն անելու են հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի Ռուսաստանի հետ վերամիավորվի ոչ միայն Ղրիմը, այլև ողջ Ուկրաինան։
Նա Պետդումայի պատգամավորներին պատմել է, որ երեկ մի շարք զանգեր է ստացել որպես «Ռուս համերկրացիների համաշխարհային խորհրդի անդամ»։ Շատ զանգեր են եղել Ուկրաինայի արևելյան շրջաններից, Օդեսայից։ Կոնստանտինովի խոսքով՝ մարդիկ շնորհավորել են իրեն և ասել՝ «ամեն ինչ հրաշալի է»։
«Սակայն մենք, ցավոք, այլ մեծ խնդիրներ ունենք։ Ուկրաինան միացյալ ռուսական աշխարհի մի մասն է։ Այն բանից հետո, երբ մենք վճռենք Ղրիմի հարցը, իսկ ես վստահ եմ, որ մենք այն կլուծենք, մենք պարտավոր կլինենք շարունակել առավելագույն ջանքերի ջործադրումն Ուկրաինայում ոչ միայն ռուսներին պաշտպանելու համար»,- ասել է նա։










