eBay-ում Ту-95МС ռմբակոծիչ է վաճառքի հանվել

15:29 • 07.03.14

Ինտերնետային վաճառքի eBay կայքում simon_xii անվանմամբ օգտատերը Ту-95МС ռմբակոծիչ է վաճառքի հանել։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դրա սկզբնական արժեքը գնահատվել է 3 մլն դոլար։

 

Համաձայն առկա տվյալների՝ ռմբակոծիչը գտնվում է Ուկրաինայում և կարող է ուղևորվել աշխարհի ցանկացած երկիր՝ բացի 47 երկրից, որոնք թվարկված են ցուցակում։

 

Մասնավորապես Ту-95МС ռմբակոծիչը չի ուղարկվի Աֆրիկա, Բելառուս, Խորվաթիա, Հունգարիա, Լատվիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա և Ռուսաստան։ Թե ինչ պատճառներով այդ երկրներ ուղարկել հնարավոր չէ, չի հստակեցվում։

 

Վաճառվող ինքնաթիռը թողարկվել է 1987թ.-ին։ Գնման դեպքում վաճառողը պարտավորվում է հոգալ ողջ ծախսերը՝ Ту-95МС ռմբակոծիչը Նիկոլաևի կամ Օդեսայի նավահանգիստ հասցնելու վերաբերյալ։

 

Նշվում է նաև, որ ինքնաթիռը պատրաստ չէ թռիչքներ իրականացնել։ Թե ինչ աշխատանքներ են անհրաժեշտ կործանիչը երկինք բարձրացնելու համար, չի հստակեցվում։