Ուկրաինայի ԿԸՀ-ն արգելափակել է Ղրիմում ընտրողների տվյալների բազայի հասանելիությունը
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել արգելափակել Ղրիմում և Սևաստոպոլում ընտրողների պետական ռեեստրի տվյալների բազայի հասանելիությունը՝ մարտի 16-ին նախատեսված հանրաքվեի անցկացմանը խոչընդոտելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Այդկերպ Ղրիմի իշխանությունները չեն կարողանա օգտվել Պետական ռեեստրի տվյալներից ընտրողների ցուցակները կազմելիս, ինչպես պահանջում է օրենքը, հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան: Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայում օրենքներ չկան տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին:
Երեկ Ղրիմի Գերագույն խորհուրդը մարտի 16-ին ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է նշանակել։ Հանրաքվեի է դրվելու հարցը՝ Ղրիմը պետք է մնա Ուկրաինային կազմում, թե մտնի Ռուսաստանի կազմ:










