Անհայտ անձինք կրակահերթ են բացել ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում

10:05 • 07.03.14

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հինգշաբթի անհայտ անձինք կրակահերթ են բացել, մեկ հոգի ստացել է ծանր հրազենային վնասվածքներ, գրում է Взгляд-ը:

 

Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

 

Առևտրի կենտրոնի շրջակա տարածքը շղթայված է: Բոլոր հաճախորդները և կենտրոնի անձնակազմը լքել են շենքը: Իրավապահները ձերբակալել են չորս հոգու: Սկսվել է հետաքննություն: