Ֆրանսիայի ԱԳՆ-ն Պուտինի շրջապատին պատժամիջոցներով է սպառնացել

12:49 • 07.03.14

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ արդեն հայտարարված պատժամիջոցներին կհաջորդեն նորերը: Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է, որ դրանք կառնչվեն ռուս գործարարներին և Վլադիմիր Պուտինի շրջապատի մարդկանց, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ֆաբիուսը հայտարարել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կհաջորդի, եթե ձեռք չբերվեն «արագ» արդյունքներ: Ավելի մանրամասն մեկնաբանություններ նա չի տվել:

 

Ֆաբիուսը նաև նշել է, որ ֆրանսիական կառավարական պատվիրակությունը չի ժամանի Սոչիում Պարալիմպիկ խաղերին, ինչպես նախատեսվում էր նախկինում։