ԱՄՆ-ն մտադիր է գազ մատակարարել Ուկրաինային
ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է լրացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փաթեթը, որը ներկայում քննարկման փուլում է, վերացնելով ամերիկյան գազի արտահանման սահմանապակումները:
Ինչպես գրում է Коммерсант-ը՝ օրենսդիրները կարծում են, որ այս քայլը կօգնի ազատել Ուկրաինային Մոսկվայից էներգետիկ կախվածություն ունենալուց և ՌԴ-ին կզրկի եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու լծակներից:
Ինչպես նշվում է՝ գազի արտահանման սահմանափակումները չեղարկելու առաջարկով հանդես են եկել Կոնգրեսի երկու պալատների անդամները: Օրինագիծը ներկայացվել է Կոնգրեսի ստորին պալատի քննարկմանը, որով նախատեսվում է էներգետիկայի նախարարության կողմից նախկին ԽՍՀՄ և ԵՄ երկրներին էներգակիրներ մատակարարելու մասին հայտերի ընդունումը:










