Դալայ Լաման դեմ չէ միասեռ ամուսնություններին
Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կողմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին ու դատապարտել մարդատյացության երևույթը՝ ընդգծելով, որ ամեն ինչում կարևոր է փոխհամաձայնության գալ։
Ինչպես նշում է Independent-ը, խոսելով այս մասին ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգի հետ՝ բուդդիստ հոգևորականը նշել է, որ միասեռ ամուսնությունը նորմալ բան է և միևնույն ժամանակ՝ խիստ անձնական։
«Եթե զույգն այդպես իրեն լավ ու բավարարված է զգում, ապա ամեն ինչ կարգին է»,-ասել է Դալայ Լաման։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ նման կերպ կարող են վարվել աթեիստները, մինչդեռ հավատացյալները պետք է հետևեն իրենց կրոնական ավանդույթներին։










