Գերմանիայում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

20:41 • 07.03.14

Մարտի 6-ին Բեռլինում` Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում, տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։

 


Ինչպես հայտնում են ԼՂՀ արտգործնախարարությունից` միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։

 

Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը և ջութակահար Դավիթ Խաչատրյանը։

 

Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաև` դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ: