Հայաստան կայցելի Սերբիայի արտգործնախարարը

10:56 • 07.03.14

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Սերբիայի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։


Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ։


Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին:


Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։


Նուն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: