«Մայդանի խորհուրդը» պահանջել է կրկին իր հետ համաձայնեցնել Ուկրաինայի նախարարների կազմը
«Մայդանի խորհուրդը» պահանջել է կրկին իր հետ համաձայնեցնել նախարարական կազմը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ «Խորհրդի» հայտարարության մեջ ասվում է, որ նախարարներին հրավիրել են ներկա գտնվել «Ազգային վեչեին», որը տեղի կունենա մարտի 9-ին` Կիևի Անկախության հրապարակում:
«Նախարարներից յուրաքանչյուրը պետք է ելույթ ունենա կարճ խոսքով և ներկայացնի, թե ինչ կրթություն է ստացել, որտեղ է աշխատել և ինչի է ցանկանում հասնել նոր պաշտոնում: Եթե Մայդանն ասի, որ չի հավատում է այդ մարդուն, ապա հաջորդ օրը նա ստիպված կլինի թողնել իր լիազորությունները, իսկ Ռադան նոր մարդու պետք է նշանակի նրա պաշտոնում», - ասվում է Մայդանի հայտարարության մեջ:










