Վատիկանը Հռոմի պապի պատկերով ոսկյա ու արծաթյա մետաղադրամներ է թողարկել
Վատիկանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերով տարբեր արժողությամբ ոսկյա ու արծաթյա մետաղադրամների հավաքածու է թողարկել, որը վաճառվում է 35 եվրոյով։
Ինչպես հայտնում է Euromag-ը, հավաքածուն բաղկացած է 8 մետաղադրամից։ Հաղորդվում է, որ հավաքածուն թողարկվել է արգենտինացի պոնտիֆիկոսի գահակալման 1-ամյակի առիթով։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսն ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում անցած տարվա մարտի 13-ին, երբ նախկին պապ Բենեդիկտոս 16-րդն անսպասելիորեն հրաժարվեց գահից։ Նման բան տեղի չէր ունեցել վերջին 600 տարվա ընթացքում։










