Անհայտ անձինք թալանել են Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի առանձնատունը, սատկացրել կենդանիներին (լուսանկարներ)

13:07 • 07.03.14

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի Գորենիչի գյուղում գտնվող առանձնատունը թալանել են զինված անհայտ անձինք, հայտնում է Обозреватель-ը։

 

«Դա սարսափելի էր։ Մենք կարծես ապրում ենք հրաբխի վրա։ Դիմակներով և զինված մարդիկ ներխուժել են Պշոնկայի տուն, պատռել նրա դիմանկարները, կրակել նրա 4 կարապներից 3-ին, որոնք ապրում էին լճում։ Սատկացրել են նրա հավերին և բադերին։ Ողջ են մնացել միայն Պետյա թութակը և Բելկա այծը, որին առանձնատան հսկիչը տարել է հարևանի մոտ»,- պատմել է Պշոնկայի հարևան Սվետլանա Պետրովնան։

 

Անհայտ մարդկանց հարձակումներից հետո սենյակներում աղբակույտեր են մնացել, սեղաններին՝ սննդի մնացորդներ, ամենուր ալկոհոլի հոտ է։ Ամբողջ տանն էլիտար գինու կիսադատարկ շշեր են և ծխախոտի դատարկ տուփեր։ Տան պատերին կախված նկարներից մնացել են միայն շրջանակները։

 

Հարևանների խոսքերով՝ տանից հանել են սրբապատկերներ, մասունքներ և թանկարժեք իրեր։ «Գրեթե յուրաքանչյուր օր այստեղից բեռնված մեքենաներ էին դուրս գալիս։ Իսկ ինչ-որ տղամարդիկ անմիջապես տան մոտ հագնում էին հոգևորականների հագուստներ, մտնում տուն և տանում մասունքներ և սրբապատկերներ։ Մենք զանգահարում էինք ոստիկանություն, սակայն ոչ ոք չէր գալիս այստեղ»,- պատմել է նախկին դատախազի հարևանուհին։

 

пшонка

пшонка

пшонка

пшонка

пшонка

пшонка

пшонка

пшонка