ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հանդիպումների անցկացումը դադարեցնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը

15:34 • 07.03.14

ՆԱՏՕ-ի Խորհրդի որոշումը ՌԴ-ի հետ հանդիպումների անցկացման դադարեցման մասին վկայում է Ուկրաինայի իրադարձությունների պատճառների վերլուծության հարցում կանխակալ մոտեցման մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ria.ru-ն:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի հայտարարել էր, որ դաշինքը որոշել է դադարեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին համատեղ առաքելության՝ Cape Ray ամերիկյան նավի ուղեկցման պատրաստությունները, որի վրա պետք է ոչնչացվեն սիրիական քիմիկատները: Ռուսաստանը չի մասնակցի գործողությանը:

 

Բացի այդ, ՆԱՏՕ-ն դադարեցրել է ՌԴ-ի հետ բոլոր այն հանդիպումները, որոնք կլինեն դեսպանների մակարդակից ցածր մակարդակով, և մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Համապատասխան որոշումները կընդունվեն ապրիլի սկզբին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների նիստին: