Ռուսաստանը դադարեցրել է քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Վիտալի Չուրկին

18:51 • 07.03.14

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկրի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ դադարեցվել են, քանի որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է Дождь հեռուստաընկերությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունը:


Չուրկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրադարձությունների անկախ հետաքննություն կանցկացվի՝ կապված դիպուկահարների կողմից ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների սպանության հետ:


«Այս առումով Չուրկինը ուշադրություն է հրավիրել Էստոնիայի ԱԳ նախարարի՝ ԵՄ ներկայացուցչի հետ հետ հեռախոսազրույցի վրա, որի ժամանակ քննարկվել է այն հարցը, որ դիպուկահարներն ուղարկվել էին ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Խոսելով փետրվարի 21-ի համաձայանգիրը կյանքի կոչելու անհրաժեշտության մասին, որով նախատեսվում էր ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել, ՌԴ դեսպանը հայտնել է, որ համաձայնագիրը նախատեսում էր անկախ հետաքննության անցկացում, այդ իսկ պատճառով ընդդիմությունը հրաժարվել է այն կատարել» - ասվում է հաղորդագրության մեջ: