Ռուսաստանը չի ընդունի սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն. երկրի ԱԳՆ
Ռուսաստանը չի ընդունի սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հարցով Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, գրում է gazeta.ru-ն:
«Այս նուրբ պահին, երբ միջազգային հանրությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ որոշում գտնելու համար, Եվրամիությունը զբաղեցրել է խիստ ապակառուցողական դիրքորոշում՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ համագործակցությունից մեր երկրների համար կարևոր ուղղություններով»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունից ասել են, որ Ռուսաստանը «չի ընդունի պատժամիջոցների և սպառնալիքների լեզուն» և նշել են, որ «դրանք գործնական իրականացման դեպքում չեն մնա անպատասխան»:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Եվրամիությունը կարող է սառեցնել ակտիվները և չեղյալ հայտարարել Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով:










