Վիրտուալ արժույթը ստեղծած մարդն ասել է, որ կապ չունի դրա հետ
Բիթքոինի` վիրտուալ արժույթի ենթադրյալ ստեղծող Սատոսի Նակամոտոն հերքում է, թե ինքն է ստեղծել այդ արժույթը, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Նակամոտոյին նվիրված հոդված էր հրապարակել Newsweek-ը: Այդ հոդվածում ասվում էր, որ բիթքոինի ստեղծողը բնակվում է Կալիֆոռնիայի Թեմփլ Սիթիում: Դրանից բացի հրապարակվել է նաև Նակամոտոյի լուսանկարը, իսկ նրա կարողությունը գնահատվել է 400 մլն դոլար:
Դրանից հետո տասնյակ լրագրողներ շրջապատել էին նրա երկհարկանի տունը: Նրանց Նակամոտոն ասել էր, որ կապ չունի վիրտուալ արժույթի հետ:
Սակայն չնայած դրան լրագրողներն իսկական որս են սկսել նրա վրա: Նակամոտոն կարծիք է հայտնել, որ Newsweek-ը հավանաբար սխալ է մեկնաբանել իր խոսքերը: Հրատարակությունը շարունակում է պնդել իր հրապարակածի իսկությունը:










