Սևաստոպոլի իշխանությունները քաղաքը ՌԴ կազմում ներառելու մասին որոշում են ընդունել

09:07 • 07.03.14

Սևաստոպոլի քաղաքային խորհուրդն արտահերթ նիստին քաղաքը ՌԴ կազմում ներառելու մասին որոշում է ընդունել, հայտնում է Взгляд-ը՝ Քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը հղումով։

 

«Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը որոշել է քաղաքը ներառել ՌԴ կազմում՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։

 

Նշվում է նաև, որ որոշում կայացնելիս Քաղաքային խորհուրդը ղեկավարվել է «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով, Ուկրաինայի սահմանադրության հոդվածներով, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային պակտի առաջին հոդվածով և այլն»։

 

Հինգշաբթի Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտնել էր, որ ինքնավարության Գերագույն խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը ՌԴ կազմում ներառելու մասին։ Այս հարցը կբարձրացվի մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեում։