Սիրիան չի հասցնի ժամանակին կատարել իր քիմիական զենքի ոչնչացման շուրջ պայմանավորվածությունը

11:52 • 07.03.14

Սիրիան նորից իր քիմիական զենքի ոչնչացման հետ կապված վերջնաժամկետ կխախտի, հայտնում է Russia Today-ը: Այս անգամ Դամասկոսը չի հասցնի պայմանավորված ժամկետում ոչնչացնել իր քիմիական զենքի արտադրության 12 գործարան:

 

Այս մասին ահազանգել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Բանն այն է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ` մարտի 15-ին Սիրիան պետք է ոչնչացրած լիներ հիմնարկները` 7 անգար և 5 ստորգետնյա արտադրամաս:

 

Reuters-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ առայժմ դրանցից ոչ մեկը չի ոչնչացվել:

Մինչ այս Դամասկոսն արդեն մի քանի անգամ խախտել էր ժամկետները: Սիրիայի քիմիական զենքի ամբողջական ոչնչացման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: