Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը Ղրիմի հանրաքվեն կասեցնելու որոշում է կայացրել
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովը հրահանգել է կասեցնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն խորհրդի որոշումը՝ Ղրիմում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հրամանի տեքստն այսօր տեղադրվել է Տուրչինովի կայքում։ Ինչպես հաղորդվում է՝ հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամն սկսվել էր 2013թ.-ի նոյեմբերի վերջից, երբ այն ժամանակվա կառավարությունը կասեցրեց երկրի եվրաինտեգրման գործընթացը։
Փետրվարի 22-ին ռադան կասեցրել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչի լիազորություններն ու փոխել Սահմանադրությունը։
Ղրիմի խորհրդարանը երեկ որոշում էր կայացրել ՌԴ կազմում ներառվելու վերաբերյալ և այդ հարցի մասին հանրաքվեի անցկացումը տեղափոխել մարտի 16-ին։










