Ուկրաինան կմասնակցի Սոչիի Պարալիմպիկ խաղերին
Ուկրաինայի հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք Պարալիմպիկ խաղերին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Վալերի Սուշկևիչը։
Նա նաև հավելել է, որ ուկրաինացիները կլքեն Սոչին, եթե տեղի ունենա այն, «ինչից բոլորն են վախենում»։
Սուշկևիչը հույս է հայտնել, որ ուկրաինացի մարզիկները կկարողանան հաջող ելույթ ունենալ Պարալիմպիկ խաղերին։ Նա հաղորդել է, որ մարզիկները կմասնակցեն նաև խաղերի բացման արարողությանը, սակայն շքերթին շատ զուսպ կլինեն։
Ավելի վաղ կոմիտեն սպառնացել էր առհասարակ չմեկնել Սոչի։
Պարալիմպիկ խաղերը Սոչիում կմեկնարկեն այսօր և կշարունակվեն մինչև մարտի 14-ը։










