Ավտովթար Եղվարդի խճուղում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 7-ին, ժամը` 18.45-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես հայտնում են նախարարությունբից` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային «Հ-1» ավտոճանապարհի Զովունի-Եղվարդ հատվածում (6-րդ կմ) «Նիսսան Տիանա» մակնիշի 43 DM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1986 թ. ծնված Գ. Վ.-ն, և ուղևոր` 1988 թ. ծնված Դ. Ե.-ն, տեղափոխվել են Եղվարդի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:










