Ռուս տղամարդուն ձերբակալել են «կախարդ» հարևանուհուն այրելու համար
Ռուսաստանի Պսկովի շրջանի Օպոչկա քաղաքի 74-ամյա բնակիչը, ում անունը չի հրապարակվել, ձերբակալվել է մի կնոջ սպանության համար, ում նա «կախարդ» էր համարում։
Ինչպես նշում է Лента-ն, հետաքննության արդյունքում պարզվել է, որ տարեց տղամարդը կասկածել է հարևանուհուն իրեն «թուղթուգիր» անելու համար։ Նրա կարծիքով՝ հենց այդ թուղթուգրի պատճառով են մահացել իր 2 կանայք։
Հաղորդվում է, որ մարտի 1-ին տղամարդը եկել է հարևանուհու մոտ, մի քանի անգամ փայտով հարվածել վերջինիս գլխին, վրան բենզին լցրել ու այրել։ Այժմ տղամարդը մեղադրվում է սպանության համար։










