Շփման գծում մարտի 2-ից 8-ը հրադադարը խախտվել է 200 անգամ. ԼՂՀ ՊԲ

10:29 • 08.03.14

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:


Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայությունից։ 


Հաղորդվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: