Բրիտանիայում ջրհեղեղի ավերածությունները վերականգնելու համար 1 տարի կպահանջվի
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` 2 ամիս շարունակ ջրհեղեղի ճիրաններում գտնված Մեծ Բրիտանիայի հարավ-արևմտյան հատվածի վերականգնման համար առնվազն մեկ տարի կպահանջվի: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Առաջնային պլանում Սոմերսեթ կոմսության վերականգնման աշխատանքներն են, որն ամենաշատն է տուժել ջրային աղետից:
Այդ տարածքում ջրհեղեղի մասին առաջին տեղեկություններն ստացվել են անցյալ տարվա դեկտեմբերի վերջին. առայժմ մոտ 150 տնային տնտեսություններ և շուրջ 11 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր դեռևս ջրի տակ են:
Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն` միայն տեղական գործարարները 1.23 մլն եվրո են կորցրել (ավելի քան 2 մլն դոլար):










