Կահիրեի նախագահական պալատի մոտ ռումբ է պայթել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ նախագահական պալատի մոտ, ինքնաշեն ռումբ է պայթել, ինչից 1 մարդ է տուժել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Նշվում է, որ նույն տեղանքում հայտնաբերվել է ևս մի պայթուցիկ սարք, որը, սակայն, վնասազերծել են դեպքի վայր ժամանած սակրավորները։
Այժմ մասնագետներն ուշադիր զննում են տեղանքը՝ մտավախություն ունենալով, որ կարող են այլ պայթուցիկներ լինել։










