DJ Վակցինան, տղամարդկանց աշխարհ մուտք գործելով, սեփական մաշկի վրա է զգացել կանանց և տղամարդկանց անհավասարությունը

19:40 • 08.03.14

DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը, սեփական մաշկի վրա է զգացել կանանց և տղամարդկանց իրավունքների անհավասարությունը, երբ մուտք է գործել տղամարդկանց աշխարհ։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրելով DJ-ի աշխատանքը՝ զգացել է տղամարդկանց կողմից խանդոտ վերաբերմունք, թե՝ կանայք այստեղ էլ հասան։

 


«Նախանձի ինչ-որ չափ էլ զգացի իմ հանդեպ, քանի որ այդ ոլորտը տղամադկանց է բնորոշ։ Հատկապես սկզբում շատ դժվար էր. տղամարդիկ նախ՝անլուրջ էին վերաբերում, հետո, երբ զգացին, որ մրցակից եմ դառնում իրենց, շատ վատ էին վերաբերում, այն աստիճանի, որ փորձում էին ոլորտից հեռացնել։ Իսկ քանի որ համառ եմ, պաշտպանեցի իմ աշխատելու իրավունքը իմ ուզած ոլորտում»,-նշեց նա։

 


Ամեն դեքպում՝ ըստ նրա, արդեն աղջիկների համար գնալով՝ ավելի է հեշտանում  «տղամարդկանց ոլորտներում» աշխատելը։

«Ինչքան տարիներն անցնում են, այդքան ավելի հեշտ է դառնում իրավունքների պաշտպանությունը, մանավադ՝ աշխատանքային»,-նշեց նա։ 

Արուսիկ Մկրտչյանը կարծում է, որ կանանց և տղամարդկանց միջև հավասարություն չի կարող լինել, բայց գտնում է, որ իրավունքների հարցում չպետք է զիջել տղամարդկանց։ «Եթե կինն ու տղամարդ հավասար լինեն, վստահ եմ, որ այդ դեպքում էլ կանայք կդժգոհեն, երբ  նույն վերաբերմունքին արժանանան, ինչ տղամարդիկ, բայց կինը, բնականաբար, պետք է պաշտպանի իր իրավունքները»,-նշեց նա՝ հավելելով, որ գործնական ոլոտրտում կանանց իրավունքները պաշտպանելու անհրաժետություն կա։

«Իրավական հարթությունում անհավասարության խնդիր չկա, բայց գործնականում կա նման բան»,-նշեց նա։ 


 DJ-ն իր օրինակով խորհուրդ է տալիս կանանց՝ միշտ լինել ուժեղ, միշտ պայքարել սեփական երջանկության համար։ «Կանայք պետք է պայքարեն սեփական ուժերով, այլ ոչ թե հույսը դնեն ուրիշների վրա»,-եզրափակեց նա։