Անջելինա Ջոլին հերթական վիրահատությանն է պատրաստվում

11:19 • 08.03.14

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է նոր վիրահատության։ Այդպիսով՝ նա շարունակում է օնկոլոգիայի դեմ պայքարը, գրում է ДНИ.ru-ն։

 

«Առջևում ևս մեկ վիրահատություն է սպասվում, որը ես նախկինում չեմ արել։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ և շատ օգտակար խորհուրդներ եմ լսում, որոնք, վստահ եմ, կօգնեն ինձ հաղթահարել հաջորդ փուլը»,- ասել է Ջոլին։

 

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ դերասանուհին ենթարկվել էր կրծքագեղձերի հեռացման վիրահատության՝ քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի պատճառով։